вторник, 3 сентября 2013 г.

9-ամյա Միքայել Միքայելյանը` Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից, 1-ին կարգի շախմատիստ է…..


9-ամյա Միքայել Միքայելյանը` Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից, 1-ին կարգի շախմատիստ է…..
Սույն թվականի հունիսի 28-ից հուլիսի 7-ը Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել "Ջերմուկ 2013" շախմատի պատանեկան 8-րդ միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 200 պատանիներ և աղջիկներ: Ամենակրտսեր տարիքային խմբում (մինչև 10 տարեկան) իր հաջող մասնակցությունն է ունեցել Գորիսից 9-ամյա Միքայել Միքայելյանը:
 
     9 պարտիաներում փոքրիկ շախմատիստը գրանցել է 5 հաղթանակ, 2- ոչ ոքի և 2- պարտություն. այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, նա լրացրել է առաջին կարգ, իր տարիքային խմբում՝ 106 մրցակիցների շարքում կիսելով 13-21 տեղերը:
     Անհատական վարկանիշը մրցաշարից հետո 1800-ից հասել է 1900-ի:
 
     Այս կապակցությամբ մենք կապ հաստատեցինք փոքրիկ Միքայելի և նրա մարզիչ Կարեն Պետրոսյանի հետ: Պարզեցինք, որ Միքայելը շախմատ խաղալ է սովորել դպրոցում: 2012թ հուլիսին՝ 8 տարեկան հասակում, նա առաջին անգամ իր ուժերը չափել է Շախմատի Ակադեմիայում (մասնակցելով 3-րդ կագի մրցաշարին, լրացրել 3-րդ կարգ), որտեղ էլ խորհուրդ են տվել փոքրիկին ուղարկել Շախմատի Ակադեմիայի Գորիսի մասնաճյուղի պարապմունքներին…
     Ամիսներ անց Քաջարան քաղաքում մասնակցել է Սյունիքի առաջնությանը և մինչև 10 տարեկանների խմբում 8 հնարավորից վաստակելով 7 միավոր` նվաճել է առաջին մրցանակը, ինչպես նաև ստացել է 2-րդ կարգ:
 
     Հիմա արդեն Միքայելը 9 տարեկան հասակում 1-ին կարգի շախմատիստ է:
 
     Միքայելն ապրում և սովորում է հայրենի ՏԵղ գյուղում... Շաբաթական 2 անգամ հաճախում է Գորիս՝ սիրելի մարզաձևի պարապմունքներին...

Նյութի հեղինակ` Հ. Միրումյան
Սկզբնաղբյուրը` mamul.am 




суббота, 23 марта 2013 г.

Տեղ գյուղում օլիմպիական ապագա չեմպիոններ են մեծանում


Մարիամ Մաթևոսյան
Նարեկը, Արթուրը, Հայկը, Սաթենիկը, Քրիստինեն, Ալենը, Նելսոնն ու Արսենը ընկերներ են,
 որոնց միավորում է մեծ սերը դեպի սպորտը: Ամեն օր դասերից հետո հավաքվում են գյուղի իրենց 
«համեստ» խաղահրապարակում ու սկսում մարզումները: Մարզիչը Նարեկն է, ում նախաձեռնությամբ և 
օրական երկու ժամ անց են կացվում սպորտային պարապմունքները: «Առայժմ մարզվում ենք,
 հետո ենք մեր ուժերը ցույց տալու»,-առանց մարզանքն ընդհատելու՝ ասում է Հայկը:

Բռնցքամարտ են պարապում, կարատե, ըմբշամարտ, նաև թեթև ատլետիկայով են զբաղվում:
 Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել:
 Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:

Բացօթյա ինքնաշեն, բայց կոկիկ խաղահրապարակում պատանիները կարգ ու կանոն են պահպանում:
 Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:

13 ամյա Քրիստինեն պատասխանատու է ձգումների համար: Նա հետևում է, որպեսզի իր «սաները»
 մինչև վերջ ձգվեն ու միաժամանակ ձգումների թիվն էր հաշվում: «Մեր թիմում յոթ հոգի է, 
բայց երբեմն համալրվում են նոր անդամներով: Բացականերին շատ խիստ ենք վերաբերվում,
 անգամ պատիժ ենք սահմանել,-ասում է Քրիստինեն. որպես պատիժ, բացակայողը հաջորդ օրը 30
 ձգում ավելի է կատարում: