Գնդապետ Վահան Վարդանյանը ծնվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, ծառայել խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն սկսված Արցախյան շարժման պատճառով ուսումն ինստիտուտում մնացել է թերի: Հարազատ գյուղի հանրահայտ «Մելիք Բարխուդար» կամավորական ջոկատի կազմում Վ. Վարդանյանն ակտիվորեն մասնակցել է հանրապետության հարավարևելյան սահմանների պաշտպանությանը, Արցախի ազատագրմանը, Լաչին , Ֆիզուլի, Հորադիզ ուղություններով հակառակորդի կրակակետերի չեզոքացմանը: Այնուհետև ծառայությունը շարունակել է ազգային բանակում, եղել է գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, սովորել է ՌԴ հրազորային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետում, վերադառնալով՝ նշանակվել է զորամասի հրամանատար: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Մարտական ծառայություն», «Արիություն», «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ», և Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա:
😌
ОтветитьУдалить