среда, 17 октября 2012 г.

ՀԵՐՈՍՆԵՐ, ՈՐՈՆՑ ԾՆԵԼ Է ՏԵՂ ԳՅՈՒՂԸ

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՅՈՐ

Ծնվել է 1967թ. ապրիլի 24-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 1984թ. գերազանցությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1991թ., դարձյալ գերազանցությամբ Ստեփանակերտի մանկ. ինստիտուտի պատմաիրավաբանական ֆակուլետը:
1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988թ. փետրվարից եղել է «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարը, իսկ 1989թ. նույն միության վերակազմավորվածջոկատի հրամանատարը:


1991թ. ընդունվել և 1994թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասնագիտությամբ:

1991թ. վերջին եղել է ԼՂՀ Մարտունու շրջ.՝ Մերուժան Մոսիյանի ղեկավարած գումարտակում:

1991-1992թթ. գործուղվել է դասախոսելու Ստեփանակերտի պետ. համալսարանում:

1992-1993թթ. ԼՂՀ պաշտպանության կոմիտեի հրամանով նշանակվել է Մարտունու ինքնապաշտպանական շրջանի պարետ և քաղ. գործկոմի նախագահ:

1993թ. սեպտեմբերի 15-ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 1-ին պաշտպանական շրջանի հրամանատար: 1994-1995թթ. եղել է 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալը:

1995-1997թթ. ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար:

1997-2000թթ. ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է Խոջալուի ուսումնական գնդի հրամանատար:

2000-2002թթ. ՀՀ պաշտպ. նախարարի հրամանով նշանակվել է 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար:

2000թ. ընդունվել և 2005թ. ավարտել է Երևանի մենեջմենտի համալսարանը:

2002թ. սեպտեմբերի 21-ից ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է կառավարական և գերատեսչական մի շարք պարգևների և պատվոգրերի:

Комментариев нет:

Отправить комментарий