Համայնքի մասին

Բնակչություն` 2333

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 85 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 20 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1360 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Տեղ։

Գյուղը 10-րդ դարում հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը և միջնադարում Սյունյաց աշխարհի խոշոր ու նշանավոր բնակավայրերից էր։ Տեղ գյուղում և շրջակայքում են գտնվում Սբ.Գևորգ, «Սըռնեցի» կոչվող եկեղեցիները, բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցներ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի դամբարանադաշտ։
Գյուղի մեջ գտնվում են ուշ միջնադարի հայկական բնակելի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ. Մելիք-Բարխուդարյանների «Ամարաթը» (1783թ.), «քարե օթախը» (թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր), մի շարք գլխատներ:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 615 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 3438 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 13155 գլուխ,
- խոզեր` 333 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 1500:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 1510 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 3867 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3594 հա, որից`
- վարելահող` 2340 հա, արոտ` 274 հա, այլ հողատեսք` 980 հա
- բնակավայրերի հողեր` 187 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 34 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 16 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 6 հա,
- հատուկ նշանակության հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 18 հա, որից անտառածածկ` 18 հա
- ջրային հողեր` 11 հա

աղբյուրը` syunik.gov.am

Комментариев нет:

Отправить комментарий