Մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Հայ Ասպետ» խաղին Տեղ գյուղի Սասուն Միրզոյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները և նրանց հետ ապրեցինք հաղթանակի բերկրանքը: Խաղին մասնակցելու առաջարկը դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը ստացավ 2009թ. հոկտեմբերի 6-ին «Հայ Ասպետ» խաղի հեղինակ և հիմնադիր Կարին Տոնոյանից: Խաղն ունի իր դժվարին ու հատուկ պահանջները: Դժվար էր նաև երեխաների ընտրության հարցը: 185 աշակերտ ունեցող դպրոցում լավագույնները քիչ չեն: Նրանցից ընտրվեցին յոթը՝ Գագիկ Մեսրոպյան, Սերոբ Գալստյան, Էդուարդ Ղուլյան, Ռոմիկ Շեգունց, Մարգարետ Ղուլյան, Անուշ Հովհաննիսյան, Լիդա Դալլաքյան:: Սկսվեց թիմի ու տնօրենի անմիջական ու տքնաջան աշխատանքը: Նշված ժամանակահատվածի համար ուսումնասիրվեցին պատմության, երգարվեստի, պարարվեստի, բանահյուսության վերաբերյալ նյութերը:
Խաղի առաջին փուլում տեղցի աշակերտները հանդիպեցին երևանցիների ու տավուշցիների հետ և փայլուն հաղթանակ տարան: Առաջին փուլում 9 դպրոց էր խաղում: 3 խաղերի հաղթողները հաջորդ օրը կրկին հանդիպեցին:
Դարձյալ հաղթողները եղան Տեղ գյուղի դպրոցականները:
Հաղթողների մրցույթի հաղթանակը տեղցի աշակերտների 2-րդ փայլուն հաղթանակն էր:
Հաղթանակած աշակերտները 3-օրյա արշավ են անցկացրել Տավուշի մարզում, ստացել համակարգիչ: Եղել են թանգարաններում, մասնակցել էքսկուրսիաների, տարբեր խմբակների պարապմունքների:
Դա միայն վերոնշյալ հաղթանակները չեն: 2009թ. «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթ-խաղում տեղցի աշակերտները մրցույթ-խաղում գրավեցին առաջին պատվավոր տեղը:
Նրանցից 2-ը՝ Լուսինե Մարությանը և Նատաշա Քոչունցը, ստացան լավագոըյն մրցանակ:
Լուսինե Մարությանը պատիվ ունեցավ հանդիպելու երկրի նախագահի հետ: Իսկ 3-ը՝ Ալիկ Հայրապետյանը, Սաթենիկ Մկրտչյանը և Արմինե Իսունցը արժանացան հատուկ մրցանակի:
«Կենգուրու» խաղի արդյունքում դպրոցականները պարգևատրվեցին 50 հազար դրամով, որով էլ վերանորոգվեց դպրոցի դասարաններից մեկը:
«Հայ ասպետ» խաղին մասնակցելուն թիմին ֆինանսապես սատարեցին դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը, գյուղապետ Սաղաթել Գալստյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը:
Դպրոցի շրջանավարտ, N 54574 զորամասի հրամանատար գնդապետ Վահան Վարդանյանն ազգային բանակի օրվա կապակցությամբ նրանցց պատվոգրեր ուղարկեց: Նվերներ ստացան նաև ՀՀ ԶՈՒ ԱԻՄԱ վարչության պետ գեներալ- մայոր Վարդան Ավետիսյանից:
Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի հրաշալի թիմի հաղթանակները դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանի բարոյա-հոգեբանական աջակցության, երեխաների մեջ սերմանած՝ միայն հաղթանակով տուն դառնալու կամքի և պայքարի արդյունքն են:
Комментариев нет:
Отправить комментарий