суббота, 13 октября 2012 г.

ԳՅՈՒՂՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ


Գյուղական համայնքներում երիտասարդներին հուզող հիմնական խնդիրը գործազրկությունն է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղում, օրինակ , երիտասարդների օրն ացնում է “կլուբում” թղթախաղ, շաշկի կամ էլ ուղղակի զրույց անելով: Նրանք, ովքեր քաղաք գնալու, կրթություն ստանալու մի փոքր հնարավորություն ունեն, հեռանում են գյուղից` այնտեղ հաստատվելու ակնկալիքով: Շատերի համար էլ բարձրագույն կրթություն ստանալը երազանք է: Իրավիճակն ավելի դժվար է զինվորական ծառայությունն ավարտածների համար: Երկու տարի անց վերադառնում են տուն` մեծ հույսերով ու ակնկալիքներով, սակայն բախվում դառը իրականության հետ: Աշխատանք չկա , գյուղատնտեսությամբ զբաղվելը հիմա անարդյունավետ է , ընտանիք կազմելու մասին խոսք գնալ չի կարող: Տեղ գյուղում երիտասարդները ամեն օր մշակույթի տուն են այցելում, սակայն ոչ թե միջոցառում կամ ֆիլմ դիտելու, այլ բիլիարդ խաղալու: Նախկին մշակույթի տանը, որտեղ բազմաբովանդակ միջոցառումներ Էին կազմակերպվում, հիմա միայն բիլիարդ են խաղում: Ինչ վերաբերում է գյուղի աղջիկներին , ապա տնային գործերով են զբաղվում` սպասելով, թե երբ է գալու ամուսնանալու, ընտանիք կազմելու ժամանակ: Գյուղի մեծահասակները պատմում են, որ նախկինում իրենց առօրյան հագեցած էր: Գյուղում կար կինոյի շենք, որտեղ եիտասարդները հավաքվում էին` ֆիլմ դիտելու: Տարվա մեջ մի քանի անգամ էլ գյուղացիներով էին հավաքվում, լավ ժամանակ էին անցկացնում , մայրաքաղաքից դերասաններ ու երգիչներ էին գալիս` համերգներ կազմակերպում, իսկ հիմա, ոչ ոք չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է մշակութային միջոցառում կազմակերպվել: Գյուղում աստիճանաբար մարում է հետաքրքրությունը լուսավոր ապագայի նկատմամբ, փոխարենը մեծանում անտարբերությունը իրականության շուրջ: 

Комментариев нет:

Отправить комментарий