среда, 7 ноября 2012 г.

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԼՈՆ

Հպարտ է այսօր հայ զինվորը, հայ սպան: Հպարտ է, որ իր երկիրն ունի հզոր բանակ, հպարտ է նաև որ ինքն այդ բանակի մի մասն է կազմում: Եվ  այդ հպարտությունն ակամա փոխանցվում է բոլոր  նրանց, ում երակներում հորդում է հայի արյունը...
Այո հպարտ ես, որ ունես քաջարի զինվոր, մարտունակ բանակ:
Այդ գաղափարն է որդեգրել  մարտական մեծ ուղի անցած, նախկինում՝ Գորիսի զորամասի հրամանատար, այժմ զինկոմ՝ Մելիքսեթ Պողոսյանը:
Նա հայազգի այն զավակներից է, որոնք ծնվում են ճիշտ ժամանակին, ժամանակի հրամայականով:
Մելիքսեթ Արամի Պողոսյանը /Մելո/, ծնվել է  1960թ. Սյունիքի մարզի Տեղ գյուղում:
«Հոգին պիտի միշտ վառվի հայրենիքի համար....»
Մելիքսեթ Պողոսյանը, նույն ինքը Մելոն, հաճախ էր ինքն իր հետ մենակ մնում...
Հայրենիքը սիրող, իր հողն ու ջուրը  սիրող մարդու համար միշտ էլ աշխատանք կա:
Էս մեր հողը Ամերիկայից էլ  է հարուստ, Ճապոնիայից էլ: Էդ ո՞վ ասեց մերը խելքի քյասիբություն է: Մեր հողը տեղով ոսկի է, մենակ թե պիտի կարողանաս էդ հողի լեզուն հասկանաս, էդ հողին սրտով նայես, պիտի սիրես ու հողն այդ քեզ ամեն ինչ կտա: Պիտի սիրես քո երկիրը. հազարավոր հեկտարներով անմշակ տարածքները կարոտել են աշխատող ձեռքի:
***
...Հաճախ եմ առանձնանում զինվորների հետ, մտերմիկ զրուցում, ծանոթանում նրանց մտահոգություններին: Դա օգնում է ինձ. նկատել եմ վախը, ընկճվածությունը իսպառ դուրս են գալիս մեջներից, սկսում են վստահել, իրենց ապահով զգալ:
Սիրում եմ ֆիզիկապես և հոգով ամուր զինվորներին, իսկ պինդ լինելու համար ամենակարևորը ոգին է: Հայ զինվորը պիտի այդ ոգու կրողը լինի, և մեր ժողովուրդը պիտի հավատա ու վստահի, որ իրեն պահապան ունի:
***
Կարևորը՝ բանակում ընկերոջդ չկորցնես, կորցնես  կմահանա: 
Կարևորը որակն է, կազմակերպվածությունը, միասնականությունը: Ազգով քիչ ենք, բայց հաղթել ենք մեր ամուր ոգու շնորհիվ: Ամեն ինչ գալիս է գաղափարից: Պիտի զինվորին դաստիարակենք այնպես, որ հոժար կամքով բանակ գնա: Իսկ ով զենք է բռնում, պիտի իմանա, որ գնում է գիտակցված մահվան: 
Հրամանտարը պիտի անձով, վարքով օրինակ հանդիսանա...
***
Փառամոլությամբ տառապող հրամանատարն իսկական  դժբախտություն է ազգի և բանակի համար:


Այն բանակը, որ հաղթահարել է մահվան վախը, անպարտելի է և ամենակարող:

Գարեգին Նժդեհ





Комментариев нет:

Отправить комментарий