пятница, 8 февраля 2013 г.

ՄԵԼԻՔ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ
















Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից  մեկը:
Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց  Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի  հետ ուս-ուսի՝  փառավոր էջեր  գրեց հայ ժողովրդի  ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ - Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:
Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի  որդի Դավիթ-Բեկս  շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ... 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից  է նաև  Մելիք Բարխուդարի  վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի  պատվին:
Մելիք Բարխուդարի  «ամարաթը»՝  229 տարի է ինչ գոյություն ունի, սակայն համայնքային իշխանությունների կողմից ամբողջովի աչքաթող է արված:Տան հարևանությամբ բնակվողները երբեմն մաքրում են շրջակայքը:
Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի  նստավայրը հասնելու համար, շարունակվում է   գերեզմանատներից  միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի  ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;
Մեծ քարե տները  օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից:

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԱՂԱՆԴ

Տեղ գյուղի Սասուն Միրզոյանի անվան դպրոցի 10-րդ դասարանում  սովորող  աշակերտուհի Շուշան Սաֆարյանը, որի տաղանդը վերջերս ենք բացահայտել,  ունի բանաստեսծական մեծ շնորհ:
Ծնվել է 1997թ. մարտի 30-ին,  Սյունիքի մարզի Տեղ գյուղում:  2008թ. ընդունվել է Գորիսի  երաժշտական դպրոցը, դաշնամուրի բաժինը, այնտեղ սովորել 3 տարի: Աազտ ժամանակ սիրում է բանաստեղծություններ գրել, որը ժառանգել է իր պապիկից: Ցանկանում է դառնալ բանաստեղծուհի և շարունակել  պապի կիսատ թողած գործը: Իր բոլոր բանաստեղությունները նվիրում է նրա հիշատակին:
Իր էությամբ համեստ ու զուսպ աղջիկը շատ ներամփոփ էր,  երբեք  չէր բարձրաձայնում իր ունեցած տաղանդի մասին, մինչև որ դպրոցի միջոցառումներից մեկի  ժամանակ  չընտրեցինք նրա բանաստեղծություններից մեկը:
Դրանցից մի քանիսը հանձնում եմ Ձեր «դատին»:

ՑԱՎ                                                                                    ՈՒՌԵՆԻ
ՈՒզում եմ գնալ,                                                 Գիտե՞ս ինչու է
Բայց չգիտեմ ուր,                                                Ուռենին թախծոտ,
Չգիտեմ ճամփաս                                               Գլուխ խոնարհում
Ինձ ուր կտանի.                                                   Բնության առաջ,
Բայց ուր էլ տանի                                                Իսկ բարդին հպարտ
Էլ ետ չի բերի                                                       Կանգնում իր տեղում:
Մեկ է իմ ցավը                                                     Գիտե՞ս թե ինչքան
Ոչ-ոք չի բուժի                                                      Ցավ կա իր հոգում,
Այն ցավը, որ միշտ                                              Ինչքան անեծք կա
Ինձ հետ  կմնա,                                                   Իր գլխին թափված:
Ինձ հետ միշտ կապրի                                        Այդքանից  հետո
Ինչ էլ որ լինի:                                                       Ո՞նց ուրախանա
                                                                               Եվ ո՞նց մոռանա
                                                                               Ցավը իր ապրած:

ՔԱՌՅԱԿ
Երբ բացվեցին ծաղիկները արեգակից
Մի նոր օր էլ կամաց ժպտաց ամպի տակից,
Իսկ իմ սերը, քո  մեծ սրտի վառ կրակից,
Վախենալով դուրս չեկավ սրտիս խորքից: