Տեղի պատմությունը

Տեղ գյուղը գոյություն ունի 9-րդ դարից: Գյուղը տեղաբաշխված է եղել ձորակում, թշնամական հարձակումներից պաշտպանվելու համար: Նախկինում գյուղը խորանում էր ձորի մեջ, կպչում նրա կողերին: Տների մի խոշոր մասը ծիծեռնակների բների պես ծեփված էր ձորի կողին, առանց որևէ կանոնավորության՝ քմահաճ ելևէջ շառավիղներով իրար հետ միացած: Կան և ամբողջովին քարայր ներկայացնող բնակարաններ՝ «քըրատակներ»: Նոր դուրս են եկել ձորերի խորքից, բայց գյուղում տեղի նեղվածությունը հարկադրել է անասնապահական շենքերը՝ գոմերը, մարագները և մանավանդ կալերը հեռացնել գյուղից դուրս: Տներից գրեթե ոչ մեկը բակ չուներ և հաճախակի պատսպարված էլ չէր եղել: Որպես բակ ծառայում էր ավելի ներքև զետեղված տան կտուրը կամ դուրս ցցված ժայռը: Ձորերի մեջ ապաստանած գյուղի բնակիչը և՛ ջրով է ապահովված եղել, և՛ սարահարթի վրա սուլող քամիներից պաշտպանված, պաշտպանված էր նաև թշնամիների հարձակումներից: Գյուղից գյուղ ճանապարհը կտրված էր ձորակում հայտնված քարաբեկորների պատճառով:

Գյուղի հեռավորությունը Գորիս քաղաքից 25կմ. Է, բնակչության թիվը 2003թ. տվյալներով կազմում է 2520 մարդ, 1990թ. տվյալներով 1898 մարդ:

Комментариев нет:

Отправить комментарий