Показаны сообщения с ярлыком Հայկը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայկը. Показать все сообщения

суббота, 23 марта 2013 г.

Տեղ գյուղում օլիմպիական ապագա չեմպիոններ են մեծանում


Մարիամ Մաթևոսյան
Նարեկը, Արթուրը, Հայկը, Սաթենիկը, Քրիստինեն, Ալենը, Նելսոնն ու Արսենը ընկերներ են,
 որոնց միավորում է մեծ սերը դեպի սպորտը: Ամեն օր դասերից հետո հավաքվում են գյուղի իրենց 
«համեստ» խաղահրապարակում ու սկսում մարզումները: Մարզիչը Նարեկն է, ում նախաձեռնությամբ և 
օրական երկու ժամ անց են կացվում սպորտային պարապմունքները: «Առայժմ մարզվում ենք,
 հետո ենք մեր ուժերը ցույց տալու»,-առանց մարզանքն ընդհատելու՝ ասում է Հայկը:

Բռնցքամարտ են պարապում, կարատե, ըմբշամարտ, նաև թեթև ատլետիկայով են զբաղվում:
 Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել:
 Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:

Բացօթյա ինքնաշեն, բայց կոկիկ խաղահրապարակում պատանիները կարգ ու կանոն են պահպանում:
 Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:

13 ամյա Քրիստինեն պատասխանատու է ձգումների համար: Նա հետևում է, որպեսզի իր «սաները»
 մինչև վերջ ձգվեն ու միաժամանակ ձգումների թիվն էր հաշվում: «Մեր թիմում յոթ հոգի է, 
բայց երբեմն համալրվում են նոր անդամներով: Բացականերին շատ խիստ ենք վերաբերվում,
 անգամ պատիժ ենք սահմանել,-ասում է Քրիստինեն. որպես պատիժ, բացակայողը հաջորդ օրը 30
 ձգում ավելի է կատարում: