Показаны сообщения с ярлыком Գորիս. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գորիս. Показать все сообщения

понедельник, 12 ноября 2012 г.

«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական 2-րդ փառատոն Տեղ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցում

2012թ. նոյեմբերի 9-ին կայացած փառատոնի նպատակն էր Հայաստանի Տեղ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներին  առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական  մշակույթի և ռուսաց լեզվի  վարկի բարձրացմանը, Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական  կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
Փառատոնը անց է կացվել հետևյալ ժանրերով.
  • ռուսական ժողովրդական երգ
  • ռուսական հայրենասիրական երգ /այդ թվում՝ ռազմական երգեր/
  • ռուսական ռոմանս
  • ռուսական եստրադային երգ
  • հայկական երգ ռուսերենով 
Երկրորդ փուլը համարվում է նախընտրական փուլ, եզրափակիչ փուլին  մասնակցելու համար կարող են ընտրվել ընդհանուր հաշվով  15 հոգի՝ յուրաքանչուր ժանրից երեքական լավ կատարող:

четверг, 8 ноября 2012 г.

ԱՊՐՎԱԾ ՀԵՔԻԱԹ

Ռաֆիկ Իվանի Կարապետյանը  ծնվել է 1951թ. հոկտեմբերի 29-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում,  ազգային նկարագրին էությամբ հավատարիմ ընտանիքում:
 Միջնակարգը և պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո  հաջողությամբ ընդունվել է Երևանի  պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այն չի ավարտել՝ եղբոր մահից ապրած խորը վշտից խաթարված առողջության պատճառով: Մահացել է 1997 թվականին ապրիլի 16-ին. տեղի էր տվել գերզգայուն սիրտը:











четверг, 1 ноября 2012 г.

Հերոսներ, որոնց ծնել է Տեղ գյուղը

Գնդապետ Վահան Վարդանյանը ծնվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, ծառայել խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն սկսված Արցախյան շարժման պատճառով ուսումն ինստիտուտում մնացել է թերի: Հարազատ գյուղի հանրահայտ «Մելիք Բարխուդար» կամավորական ջոկատի կազմում Վ. Վարդանյանն  ակտիվորեն մասնակցել է հանրապետության հարավարևելյան սահմանների պաշտպանությանը, Արցախի ազատագրմանը, Լաչին , Ֆիզուլի, Հորադիզ ուղություններով  հակառակորդի կրակակետերի չեզոքացմանը: Այնուհետև ծառայությունը շարունակել է ազգային բանակում, եղել է գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, սովորել է ՌԴ հրազորային ակադեմիայի հրամանատարական  ֆակուլտետում, վերադառնալով՝ նշանակվել է զորամասի հրամանատար: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Մարտական ծառայություն», «Արիություն», «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ»,  և Արցախի «Մայրական երախտագիտություն»  մեդալներով, ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ  տղա:












«Հայ Ասպետ» խաղի մեր հաղթողները




Մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Հայ Ասպետ» խաղին Տեղ գյուղի Սասուն Միրզոյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները և նրանց հետ ապրեցինք հաղթանակի բերկրանքը: Խաղին մասնակցելու առաջարկը դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը ստացավ 2009թ. հոկտեմբերի 6-ին «Հայ Ասպետ» խաղի հեղինակ և հիմնադիր Կարին Տոնոյանից: Խաղն ունի իր դժվարին ու հատուկ պահանջները: Դժվար էր նաև երեխաների ընտրության հարցը: 185 աշակերտ ունեցող դպրոցում լավագույնները քիչ չեն: Նրանցից ընտրվեցին յոթը՝ Գագիկ Մեսրոպյան, Սերոբ Գալստյան, Էդուարդ Ղուլյան, Ռոմիկ Շեգունց, Մարգարետ Ղուլյան, Անուշ Հովհաննիսյան, Լիդա Դալլաքյան:: Սկսվեց թիմի ու տնօրենի անմիջական ու տքնաջան աշխատանքը: Նշված ժամանակահատվածի համար ուսումնասիրվեցին պատմության, երգարվեստի, պարարվեստի, բանահյուսության վերաբերյալ նյութերը:

Խաղի առաջին փուլում տեղցի աշակերտները հանդիպեցին երևանցիների ու տավուշցիների հետ և փայլուն հաղթանակ տարան: Առաջին փուլում 9 դպրոց էր խաղում: 3 խաղերի հաղթողները հաջորդ օրը կրկին հանդիպեցին:

Դարձյալ հաղթողները եղան Տեղ գյուղի դպրոցականները:

Հաղթողների մրցույթի հաղթանակը տեղցի աշակերտների 2-րդ  փայլուն հաղթանակն էր:

Հաղթանակած աշակերտները 3-օրյա արշավ են անցկացրել Տավուշի մարզում, ստացել համակարգիչ: Եղել են թանգարաններում, մասնակցել էքսկուրսիաների, տարբեր խմբակների պարապմունքների:


Դա միայն վերոնշյալ հաղթանակները չեն: 2009թ. «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթ-խաղում տեղցի աշակերտները մրցույթ-խաղում գրավեցին առաջին պատվավոր տեղը:

Նրանցից 2-ը՝ Լուսինե Մարությանը և Նատաշա Քոչունցը, ստացան լավագոըյն մրցանակ:

Լուսինե Մարությանը պատիվ ունեցավ հանդիպելու երկրի նախագահի հետ: Իսկ 3-ը՝ Ալիկ Հայրապետյանը, Սաթենիկ Մկրտչյանը և Արմինե Իսունցը արժանացան հատուկ մրցանակի:

«Կենգուրու» խաղի արդյունքում դպրոցականները պարգևատրվեցին 50 հազար դրամով, որով էլ վերանորոգվեց դպրոցի դասարաններից մեկը:

«Հայ ասպետ» խաղին մասնակցելուն թիմին ֆինանսապես սատարեցին  դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը,  գյուղապետ Սաղաթել Գալստյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը:
Դպրոցի շրջանավարտ, N 54574 զորամասի հրամանատար գնդապետ Վահան Վարդանյանն ազգային բանակի  օրվա կապակցությամբ նրանցց պատվոգրեր ուղարկեց: Նվերներ ստացան   նաև ՀՀ ԶՈՒ ԱԻՄԱ վարչության պետ  գեներալ- մայոր Վարդան Ավետիսյանից:

Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի հրաշալի թիմի հաղթանակները դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանի բարոյա-հոգեբանական աջակցության, երեխաների մեջ սերմանած՝ միայն հաղթանակով տուն դառնալու կամքի և պայքարի արդյունքն են:



пятница, 19 октября 2012 г.

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

Ուշադրություն !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Տեղ համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Տեղ համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք Tegh-masnakits/:

среда, 17 октября 2012 г.

ՀԵՐՈՍՆԵՐ, ՈՐՈՆՑ ԾՆԵԼ Է ՏԵՂ ԳՅՈՒՂԸ

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՅՈՐ

Ծնվել է 1967թ. ապրիլի 24-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 1984թ. գերազանցությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1991թ., դարձյալ գերազանցությամբ Ստեփանակերտի մանկ. ինստիտուտի պատմաիրավաբանական ֆակուլետը:
1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988թ. փետրվարից եղել է «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարը, իսկ 1989թ. նույն միության վերակազմավորվածջոկատի հրամանատարը:

суббота, 13 октября 2012 г.

ԳՅՈՒՂՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ


Գյուղական համայնքներում երիտասարդներին հուզող հիմնական խնդիրը գործազրկությունն է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղում, օրինակ , երիտասարդների օրն ացնում է “կլուբում” թղթախաղ, շաշկի կամ էլ ուղղակի զրույց անելով: Նրանք, ովքեր քաղաք գնալու, կրթություն ստանալու մի փոքր հնարավորություն ունեն, հեռանում են գյուղից` այնտեղ հաստատվելու ակնկալիքով: Շատերի համար էլ բարձրագույն կրթություն ստանալը երազանք է: Իրավիճակն ավելի դժվար է զինվորական ծառայությունն ավարտածների համար: Երկու տարի անց վերադառնում են տուն` մեծ հույսերով ու ակնկալիքներով, սակայն բախվում դառը իրականության հետ: Աշխատանք չկա , գյուղատնտեսությամբ զբաղվելը հիմա անարդյունավետ է , ընտանիք կազմելու մասին խոսք գնալ չի կարող:

суббота, 6 октября 2012 г.

Հուշամեդալ ուսուցչի օրվա կապակցությամբ

Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Ակսել Բակունց» հուշամեդալով: