
Գյուղական համայնքներում երիտասարդներին հուզող հիմնական խնդիրը գործազրկությունն է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղում, օրինակ , երիտասարդների օրն ացնում է “կլուբում” թղթախաղ, շաշկի կամ էլ ուղղակի զրույց անելով: Նրանք, ովքեր քաղաք գնալու, կրթություն ստանալու մի փոքր հնարավորություն ունեն, հեռանում են գյուղից` այնտեղ հաստատվելու ակնկալիքով: Շատերի համար էլ բարձրագույն կրթություն ստանալը երազանք է: Իրավիճակն ավելի դժվար է զինվորական ծառայությունն ավարտածների համար: Երկու տարի անց վերադառնում են տուն` մեծ հույսերով ու ակնկալիքներով, սակայն բախվում դառը իրականության հետ: Աշխատանք չկա , գյուղատնտեսությամբ զբաղվելը հիմա անարդյունավետ է , ընտանիք կազմելու մասին խոսք գնալ չի կարող: