понедельник, 15 апреля 2013 г.
суббота, 23 марта 2013 г.
Տեղ գյուղում օլիմպիական ապագա չեմպիոններ են մեծանում
Մարիամ Մաթևոսյան
Նարեկը, Արթուրը, Հայկը, Սաթենիկը, Քրիստինեն, Ալենը, Նելսոնն ու Արսենը ընկերներ են,
որոնց միավորում է մեծ սերը դեպի սպորտը: Ամեն օր դասերից հետո հավաքվում են գյուղի իրենց
«համեստ» խաղահրապարակում ու սկսում մարզումները: Մարզիչը Նարեկն է, ում նախաձեռնությամբ և
օրական երկու ժամ անց են կացվում սպորտային պարապմունքները: «Առայժմ մարզվում ենք,
հետո ենք մեր ուժերը ցույց տալու»,-առանց մարզանքն ընդհատելու՝ ասում է Հայկը:

Բռնցքամարտ են պարապում, կարատե, ըմբշամարտ, նաև թեթև ատլետիկայով են զբաղվում:
Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել:
Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:
Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել:
Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:
Բացօթյա ինքնաշեն, բայց կոկիկ խաղահրապարակում պատանիները կարգ ու կանոն են պահպանում:
Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:
Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:
13 ամյա Քրիստինեն պատասխանատու է ձգումների համար: Նա հետևում է, որպեսզի իր «սաները»
մինչև վերջ ձգվեն ու միաժամանակ ձգումների թիվն էր հաշվում: «Մեր թիմում յոթ հոգի է,
բայց երբեմն համալրվում են նոր անդամներով: Բացականերին շատ խիստ ենք վերաբերվում,
անգամ պատիժ ենք սահմանել,-ասում է Քրիստինեն. որպես պատիժ, բացակայողը հաջորդ օրը 30
ձգում ավելի է կատարում:

пятница, 8 февраля 2013 г.
ՄԵԼԻՔ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ
Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից մեկը:
Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի հետ ուս-ուսի՝ փառավոր էջեր գրեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ - Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:
Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի որդի Դավիթ-Բեկս շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ... 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից է նաև Մելիք Բարխուդարի վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի պատվին:
Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի նստավայրը հասնելու համար, շարունակվում է գերեզմանատներից միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;
Մեծ քարե տները օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից:
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԱՂԱՆԴ
Տեղ գյուղի Սասուն Միրզոյանի անվան դպրոցի 10-րդ դասարանում սովորող աշակերտուհի Շուշան Սաֆարյանը, որի տաղանդը վերջերս ենք բացահայտել, ունի բանաստեսծական մեծ շնորհ:
Ծնվել է 1997թ. մարտի 30-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 2008թ. ընդունվել է Գորիսի երաժշտական դպրոցը, դաշնամուրի բաժինը, այնտեղ սովորել 3 տարի: Աազտ ժամանակ սիրում է բանաստեղծություններ գրել, որը ժառանգել է իր պապիկից: Ցանկանում է դառնալ բանաստեղծուհի և շարունակել պապի կիսատ թողած գործը: Իր բոլոր բանաստեղությունները նվիրում է նրա հիշատակին:
Իր էությամբ համեստ ու զուսպ աղջիկը շատ ներամփոփ էր, երբեք չէր բարձրաձայնում իր ունեցած տաղանդի մասին, մինչև որ դպրոցի միջոցառումներից մեկի ժամանակ չընտրեցինք նրա բանաստեղծություններից մեկը:
Դրանցից մի քանիսը հանձնում եմ Ձեր «դատին»:
ՑԱՎ ՈՒՌԵՆԻ
ՈՒզում եմ գնալ, Գիտե՞ս ինչու է
Բայց չգիտեմ ուր, Ուռենին թախծոտ,
Չգիտեմ ճամփաս Գլուխ խոնարհում
Ինձ ուր կտանի. Բնության առաջ,
Բայց ուր էլ տանի Իսկ բարդին հպարտ
Էլ ետ չի բերի Կանգնում իր տեղում:
Մեկ է իմ ցավը Գիտե՞ս թե ինչքան
Ոչ-ոք չի բուժի Ցավ կա իր հոգում,
Այն ցավը, որ միշտ Ինչքան անեծք կա
Ինձ հետ կմնա, Իր գլխին թափված:
Ինձ հետ միշտ կապրի Այդքանից հետո
Ինչ էլ որ լինի: Ո՞նց ուրախանա
Եվ ո՞նց մոռանա
Ցավը իր ապրած:
ՔԱՌՅԱԿ
Երբ բացվեցին ծաղիկները արեգակից
Մի նոր օր էլ կամաց ժպտաց ամպի տակից,
Իսկ իմ սերը, քո մեծ սրտի վառ կրակից,
Վախենալով դուրս չեկավ սրտիս խորքից:

Подписаться на:
Сообщения (Atom)