понедельник, 12 ноября 2012 г.

«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական 2-րդ փառատոն Տեղ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցում

2012թ. նոյեմբերի 9-ին կայացած փառատոնի նպատակն էր Հայաստանի Տեղ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներին  առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական  մշակույթի և ռուսաց լեզվի  վարկի բարձրացմանը, Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական  կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
Փառատոնը անց է կացվել հետևյալ ժանրերով.
  • ռուսական ժողովրդական երգ
  • ռուսական հայրենասիրական երգ /այդ թվում՝ ռազմական երգեր/
  • ռուսական ռոմանս
  • ռուսական եստրադային երգ
  • հայկական երգ ռուսերենով 
Երկրորդ փուլը համարվում է նախընտրական փուլ, եզրափակիչ փուլին  մասնակցելու համար կարող են ընտրվել ընդհանուր հաշվով  15 հոգի՝ յուրաքանչուր ժանրից երեքական լավ կատարող:

ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՈ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1-ԻՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ


Տեղ գյուղի թիվ  1-ին նախակրթարանը հիմնադրվել է 1988թ. և կոչվեց Կամո Պողոսյանի անվամբ:
1992թ. նախակրթարանը Արցախյան  պատերազմի ժամանակ դարձավ վթարային: Շենքը բաղկացած է երկու հարկից: Առաջիկա տարիներին նախակրթարան էին հաճախում մոտ 80-90  երեխա: Երկրորդ հարկը վթարային լինելու պատճառով երեխաների թիվը կրճատվեց: Նախակրթարանը այժմ գտնվում է համայնքի հսկողության տակ, սակայն  վերջինս չունի բավարար բյուջե, որպեսզի հոգա  սոցիալական խնդիրները:
Մանկապարտեզում չկա խաղահրապարակ: Լուսանկարում պատկերված  ավերակ տնակը համարվում երեխաների խաղի վայրը:   
Մանկապարտեզի դիմացին կա չգործող շատրվան:
Այժմ  նախակրթարանի ղեկավարն է Մելսիդա  Պողոսյանը:
                                         

четверг, 8 ноября 2012 г.

ԱՊՐՎԱԾ ՀԵՔԻԱԹ

ԱՊՐՎԱԾ ՀԵՔԻԱԹ

Ռաֆիկ Իվանի Կարապետյանը  ծնվել է 1951թ. հոկտեմբերի 29-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում,  ազգային նկարագրին էությամբ հավատարիմ ընտանիքում:
 Միջնակարգը և պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո  հաջողությամբ ընդունվել է Երևանի  պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այն չի ավարտել՝ եղբոր մահից ապրած խորը վշտից խաթարված առողջության պատճառով: Մահացել է 1997 թվականին ապրիլի 16-ին. տեղի էր տվել գերզգայուն սիրտը:











среда, 7 ноября 2012 г.

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԼՈՆ

Հպարտ է այսօր հայ զինվորը, հայ սպան: Հպարտ է, որ իր երկիրն ունի հզոր բանակ, հպարտ է նաև որ ինքն այդ բանակի մի մասն է կազմում: Եվ  այդ հպարտությունն ակամա փոխանցվում է բոլոր  նրանց, ում երակներում հորդում է հայի արյունը...
Այո հպարտ ես, որ ունես քաջարի զինվոր, մարտունակ բանակ:
Այդ գաղափարն է որդեգրել  մարտական մեծ ուղի անցած, նախկինում՝ Գորիսի զորամասի հրամանատար, այժմ զինկոմ՝ Մելիքսեթ Պողոսյանը:
Նա հայազգի այն զավակներից է, որոնք ծնվում են ճիշտ ժամանակին, ժամանակի հրամայականով:
Մելիքսեթ Արամի Պողոսյանը /Մելո/, ծնվել է  1960թ. Սյունիքի մարզի Տեղ գյուղում:
«Հոգին պիտի միշտ վառվի հայրենիքի համար....»
Մելիքսեթ Պողոսյանը, նույն ինքը Մելոն, հաճախ էր ինքն իր հետ մենակ մնում...
Հայրենիքը սիրող, իր հողն ու ջուրը  սիրող մարդու համար միշտ էլ աշխատանք կա:
Էս մեր հողը Ամերիկայից էլ  է հարուստ, Ճապոնիայից էլ: Էդ ո՞վ ասեց մերը խելքի քյասիբություն է: Մեր հողը տեղով ոսկի է, մենակ թե պիտի կարողանաս էդ հողի լեզուն հասկանաս, էդ հողին սրտով նայես, պիտի սիրես ու հողն այդ քեզ ամեն ինչ կտա: Պիտի սիրես քո երկիրը. հազարավոր հեկտարներով անմշակ տարածքները կարոտել են աշխատող ձեռքի:
***
...Հաճախ եմ առանձնանում զինվորների հետ, մտերմիկ զրուցում, ծանոթանում նրանց մտահոգություններին: Դա օգնում է ինձ. նկատել եմ վախը, ընկճվածությունը իսպառ դուրս են գալիս մեջներից, սկսում են վստահել, իրենց ապահով զգալ:
Սիրում եմ ֆիզիկապես և հոգով ամուր զինվորներին, իսկ պինդ լինելու համար ամենակարևորը ոգին է: Հայ զինվորը պիտի այդ ոգու կրողը լինի, և մեր ժողովուրդը պիտի հավատա ու վստահի, որ իրեն պահապան ունի:
***
Կարևորը՝ բանակում ընկերոջդ չկորցնես, կորցնես  կմահանա: 
Կարևորը որակն է, կազմակերպվածությունը, միասնականությունը: Ազգով քիչ ենք, բայց հաղթել ենք մեր ամուր ոգու շնորհիվ: Ամեն ինչ գալիս է գաղափարից: Պիտի զինվորին դաստիարակենք այնպես, որ հոժար կամքով բանակ գնա: Իսկ ով զենք է բռնում, պիտի իմանա, որ գնում է գիտակցված մահվան: 
Հրամանտարը պիտի անձով, վարքով օրինակ հանդիսանա...
***
Փառամոլությամբ տառապող հրամանատարն իսկական  դժբախտություն է ազգի և բանակի համար:


Այն բանակը, որ հաղթահարել է մահվան վախը, անպարտելի է և ամենակարող:

Գարեգին Նժդեհ