суббота, 23 марта 2013 г.

Տեղ գյուղում օլիմպիական ապագա չեմպիոններ են մեծանում


Մարիամ Մաթևոսյան
Նարեկը, Արթուրը, Հայկը, Սաթենիկը, Քրիստինեն, Ալենը, Նելսոնն ու Արսենը ընկերներ են,
 որոնց միավորում է մեծ սերը դեպի սպորտը: Ամեն օր դասերից հետո հավաքվում են գյուղի իրենց 
«համեստ» խաղահրապարակում ու սկսում մարզումները: Մարզիչը Նարեկն է, ում նախաձեռնությամբ և 
օրական երկու ժամ անց են կացվում սպորտային պարապմունքները: «Առայժմ մարզվում ենք,
 հետո ենք մեր ուժերը ցույց տալու»,-առանց մարզանքն ընդհատելու՝ ասում է Հայկը:

Բռնցքամարտ են պարապում, կարատե, ըմբշամարտ, նաև թեթև ատլետիկայով են զբաղվում:
 Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել:
 Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:

Բացօթյա ինքնաշեն, բայց կոկիկ խաղահրապարակում պատանիները կարգ ու կանոն են պահպանում:
 Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:

13 ամյա Քրիստինեն պատասխանատու է ձգումների համար: Նա հետևում է, որպեսզի իր «սաները»
 մինչև վերջ ձգվեն ու միաժամանակ ձգումների թիվն էր հաշվում: «Մեր թիմում յոթ հոգի է, 
բայց երբեմն համալրվում են նոր անդամներով: Բացականերին շատ խիստ ենք վերաբերվում,
 անգամ պատիժ ենք սահմանել,-ասում է Քրիստինեն. որպես պատիժ, բացակայողը հաջորդ օրը 30
 ձգում ավելի է կատարում:

пятница, 8 февраля 2013 г.

ՄԵԼԻՔ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ
















Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից  մեկը:
Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց  Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի  հետ ուս-ուսի՝  փառավոր էջեր  գրեց հայ ժողովրդի  ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ - Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:
Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի  որդի Դավիթ-Բեկս  շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ... 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից  է նաև  Մելիք Բարխուդարի  վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի  պատվին:
Մելիք Բարխուդարի  «ամարաթը»՝  229 տարի է ինչ գոյություն ունի, սակայն համայնքային իշխանությունների կողմից ամբողջովի աչքաթող է արված:Տան հարևանությամբ բնակվողները երբեմն մաքրում են շրջակայքը:
Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի  նստավայրը հասնելու համար, շարունակվում է   գերեզմանատներից  միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի  ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;
Մեծ քարե տները  օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից: