2012թ. նոյեմբերի 9-ին կայացած փառատոնի նպատակն էր Հայաստանի Տեղ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
Փառատոնը անց է կացվել հետևյալ ժանրերով.
- ռուսական ժողովրդական երգ
- ռուսական հայրենասիրական երգ /այդ թվում՝ ռազմական երգեր/
- ռուսական ռոմանս
- ռուսական եստրադային երգ
- հայկական երգ ռուսերենով