пятница, 19 октября 2012 г.

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

Ուշադրություն !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Տեղ համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Տեղ համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք Tegh-masnakits/:

среда, 17 октября 2012 г.

ՍԵՐԸ ՔԱՐԱՓՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՆ

ՔԱՐԱՓՆԵՐԸ ՍԵՐ ԵՆ ԵՐԳՈՒՄ...

«Սերը քարափների շուրթերին» ժողովածուն գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի չորրորդ գիրքն է, որում շարունակվում է նրա ստեղծագործության հիմնական մոտիվը՝ անսահման սերը հյրենիքի, բնօրրանի, հարազատ մարդկանց հանդեպ:
Գեներալ-բանաստեղծի քնարը մե՛րթ լալիս է աշնան թախիծով, մե՛րթ թռչում է ռազմի դաշտում և զոհված ընկերներին կանչում:
Պոետը մեծ գորովով ու քնքշանքով է գովերգում մորը՝ պաշտամունքի չափ աստվածացնելով նրան: Նրա համար մայրական ոգին է միայն հաղթող, իսկ հոր շիրիմի վառվող մոմը, գլխիվայր հոսելով, դառնում է երգող ակունք՝ ամոքելով մոր վիշտը:

ՀԵՐՈՍՆԵՐ, ՈՐՈՆՑ ԾՆԵԼ Է ՏԵՂ ԳՅՈՒՂԸ

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՅՈՐ

Ծնվել է 1967թ. ապրիլի 24-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 1984թ. գերազանցությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1991թ., դարձյալ գերազանցությամբ Ստեփանակերտի մանկ. ինստիտուտի պատմաիրավաբանական ֆակուլետը:
1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988թ. փետրվարից եղել է «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարը, իսկ 1989թ. նույն միության վերակազմավորվածջոկատի հրամանատարը:

суббота, 13 октября 2012 г.

ԳՅՈՒՂՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ


Գյուղական համայնքներում երիտասարդներին հուզող հիմնական խնդիրը գործազրկությունն է` դրանից բխող բոլոր հետևանքներով: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղում, օրինակ , երիտասարդների օրն ացնում է “կլուբում” թղթախաղ, շաշկի կամ էլ ուղղակի զրույց անելով: Նրանք, ովքեր քաղաք գնալու, կրթություն ստանալու մի փոքր հնարավորություն ունեն, հեռանում են գյուղից` այնտեղ հաստատվելու ակնկալիքով: Շատերի համար էլ բարձրագույն կրթություն ստանալը երազանք է: Իրավիճակն ավելի դժվար է զինվորական ծառայությունն ավարտածների համար: Երկու տարի անց վերադառնում են տուն` մեծ հույսերով ու ակնկալիքներով, սակայն բախվում դառը իրականության հետ: Աշխատանք չկա , գյուղատնտեսությամբ զբաղվելը հիմա անարդյունավետ է , ընտանիք կազմելու մասին խոսք գնալ չի կարող:

Տեղ համայնք


Գիտեի, որ հաջորդ օրը պետք է հանդիպեմ հանրապետության նախագահի հայրիկի հետ: Փորձեցի տեղեկություններ հավաքել: Այն, ինչ լսեցի, զարմացրեց: Ամեն ինչ մեր կյանք ներխուժած չափանիշներին հակառակ էր: Բակում հարևանների հետ նարդի է խաղում, շրջում է առանց թիկնապահի, իսկ շփումներում պարզ է ու անմիջական: Արդեն հաջորդ օրը` մեր հանդիպումից հետո, համոզվեցի, որ ստացածս տեղեկությունները ճիշտ են, մի բան էլ ավելի: Մարդու այս տեսակը այնքան է պակասում մեր օրերին` պարզ, բարի, շփվող: Ազատ պապը ծանր կյանք է ապրել: Բայց երբեք չի տրտնջացել, անդուլ աշխատել է, ինչպես ինքն է ասում` 50 տարում իր տնօրեններից մի նկատողություն էլ չի ստացել: Միայն օգնել է ու լավություն արել: Իր ձեռքի աշխատանքով պահել ընտանիքը, տուն կառուցել, որդիներ ունեցել: Ու այսօր էլ մնացել նույն պարզ, բարի, անմիջական մարդը:

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՄԱՐՏ, ՈՐ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ


Մայիսի 16-ին Գորիսի Տեղ գյուղում մեծ շուքով նշվեց «Թուրուսի խութ» բարձունքի գրավման 20-ամյակը: Թշնամու բետոնակուռ կառույցից գրեթե ամեն օր հրետակոծվում էին ոչ միայն Տեղ, Կոռնիձոր, նաև համայնքի շրջակա գյուղերը: Հրդեհվում, փլվում էին տներ, զոհվում խաղաղ բնակիչներ: Տարածաշրջանի համար այդ բարձունքը դարձել էր մի իսկական չարիք, իսկ պատերազմը օր օրի թեժանում էր: Չնայած ահասարսուռ իրավիճակին, գյուղերը հերոսաբար դիմադրում էին, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում լքել տունը, հարազատ հողը: Հենց այդ ուժն էր նաև, որ ոգևորեց և առաջ մղեց Տեղ գյուղի ջոկատի կամավորականներին` ազատամարտիկ Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ գրավելու, ոչնչացնելու և հողին հավասարեցնելու մահասփյուռ կառույցը:

…1992թ. մայիսի 16-ին, գիշերվա ժամը 4-ին, նախօրոք մշակված ծրագրով, 34 հոգուց բաղկացած Տեղի կամավորական ջոկատը հարձակման անցավ: Թշնամին չէր սպասում գիշերային հարձակմանը, և այդ կարևոր ռազմավարությունն էլ վճռեց մարտի ելքը: Ծանր և օրհասական էր պահը, յուրաքանչյուր փոքրիկ վրիպում կարող էր ճակատագրական լինել Տեղ գյուղի համար, որն էլ կարևորագույն դարպաս էր Գորիսի տարածաշրջանի համար…

суббота, 6 октября 2012 г.

Հուշամեդալ ուսուցչի օրվա կապակցությամբ

Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Ակսել Բակունց» հուշամեդալով: